Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ նախագահի թեկնածուներին Ասանժը համեմատել է խոլերայի ու գոնորեայի հետ

10:25, հինգշաբթի, 28 հուլիսի, 2016 թ.
ԱՄՆ նախագահի թեկնածուներին Ասանժը համեմատել է խոլերայի ու գոնորեայի հետ
     WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը ԱՄՆ նախագահի ընտրությունները որակել է իբրև քվերակություն խոլերայի և գոնորեայի միջև: Այդ մասին հայտնել է РИА «Новости»-ն հղում անելով Democracy Now ալիքին: «Դուք ինձ կհարցնեք, թե որն եմ ես նախընտրում՝ խոլերան, թե գոնորեան: Անձամբ ինձ համար երկուսն էլ անընդունելի են: Ես կարծում եմ, դուք բոլորդ էլ հասկանում եք՝ ինչպես է գործում քաղաքականությունը: Ով էլ որ դառնա իշխանություն, հեշտորեն ձուլվելու է բյուրոկրատիային»,- ասել է Ասանժը:
4825 | 1
Facebook