Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

ՄԻԵԴ-ում ընդդեմ Հայաստանի վճիռների տարափ ենք ունենալու. «Առավոտ»

08:10, հինգշաբթի, 28 հուլիսի, 2016 թ.
ՄԻԵԴ-ում ընդդեմ Հայաստանի վճիռների տարափ ենք ունենալու. «Առավոտ»

«Փաստաբան Հայկ Ալումյանը խիստ բացասական է գնահատում այսօր ՊՊԾ գնդի հարակից տարածքից` Խորենացի փողոցից, քաղաքացիներին զանգվածային բերման ենթարկելը: Aravot.am-ի հետ զրույցում պարոն Ալումյանը հայտնեց, որ եթե այս գործերը հասնեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) ընդդեմ Հայաստանի վճիռների տարափ կլինի քաղաքացիներին ապօրինաբար ազատություններից զրկելու հետ կապված: Ըստ նրա` հետևողական լինելու դեպքում ՄԻԵԴ-ում կարելի կլինի հասնել հաղթանակի, անգամ նրան, որ ՀՀ-ն տվյալ անձանց կրած ոչ միայն ֆիզիկական, այլև բարոյական վնասները կփոխհատուցի, և պատասխանատվության կենթարկվեն նրանք, որոնք այդ հրահանգները տալիս են»,– գրում է թերթը։
     Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

4836 | 1
Facebook