Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Արսինե Խանջյանին բերման ենթարկելը՝ կանադական առաջատար ԶԼՄ-ներում. «ՀԺ»

08:05, հինգշաբթի, 28 հուլիսի, 2016 թ.
Արսինե Խանջյանին բերման ենթարկելը՝ կանադական առաջատար ԶԼՄ-ներում. «ՀԺ»

«Խորենացի փողոցից ոստիկանները երեկ բերման ենթարկեցին կանադահայ հայտնի դերասանուհի, աշխարհահռչակ ռեժիսոր Ատոմ Էգոյանի կնոջը՝ Արսինե Խանջյանին։ Ոստիկանների այս քայլը երեկ արձագանք գտավ կանադական առաջատար ԶԼՄ-ներում։
     ICI Radio-Canadan-ն հրապարակել էր Արսինեի նկարը՝ նրան բերման ենթարկելիս, նկարագրել, թե ինչ է տեղի ունենում Հայաստանում և արձանագրել, թե ինչպես են իրավապահները բերման ենթարկում Կանադայի քաղաքացի դերասանուհուն։ Նյութը վերնագրված Է. «Ձերբակալվել է կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը»։ Երեկոյան Արսինեին ձերբակալելու մասին տեղեկություններ հայտնեցին նաև կանադական հեռուստաընկերությունները։ Հայ իրավապահների սույն անխոհեմ ու սկանդալային քայլը Կանադայում մեծ աղմուկի առիթ Է դարձել։ Արսինե Խանջյանը Հայաստան Է եկել ֆիլմում նկարահանվելու»,– գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

6430 | 6
Facebook