Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Սերժն ու Սաշիկը սրանից չեն տուժի. ծայրահեղ դեպքում Յանուկովիչի նման կթռնեն Ռուսաստանները». Ալբերտ Բաղդասարյան

21:10, չորեքշաբթի, 27 հուլիսի, 2016 թ.
«Սերժն ու Սաշիկը սրանից չեն տուժի. ծայրահեղ դեպքում Յանուկովիչի նման կթռնեն Ռուսաստանները». Ալբերտ Բաղդասարյան
     «Մեր նախաձեռնությունը կոչվում է հակաճգնաժամային, քանի որ մենք գիտենք, որ գտնվում ենք իշխանական խորը ճգնաժամի մեջ: Մեր նպատակը համարել ենք առանց արյունահեղության իրավիճակից դուրս գալը, մյուսը, որ լեգիտիմացնենք ապստամբ տղաների պահանջները»,- Ազատության հրապարակում հայտնեցին համակարգող խորհրդի անդամները: Ալբերտ Բաղդասարյանը նշեց, որ նախաձեռնության անդամներից, բացառությամբ իրենց, բերման են ենթարկել: «Երեկ տեսանք` ինչ տեղի ունեցավ ՊՊծ գնդում: Սերժն ու Սաշիկը Հայաստանն իրար խառնելուց չեն տուժելու: Նրանք իրենց պալատներում են, ծայրահեղ դեպքում Յանուկովիչի նման կթռնեն Ռուսաստանները»,- ասաց նա:
     Հանրահավաքը շարունակվում է:
4835 | 2
Facebook