Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Էս ինչ բեսպրեդել ա, տղերք, իրավական հիմքերը ներկայացրեք բերման ենթարկելու». քաղաքացի

19:35, չորեքշաբթի, 27 հուլիսի, 2016 թ.
«Էս ինչ բեսպրեդել ա, տղերք, իրավական հիմքերը ներկայացրեք բերման ենթարկելու». քաղաքացի
     Խորենացի փողոցում ոստիկանները շարունակում են բերման ենթարկել Խորենացի փողոցում հայտնված քաղաքացիներին` հիմնավորելով, որ հավաքն արգելված է:
     Քիչ առաջ բերման ենթարկեցին մի տղամարդու, ով իրեն վատ էր զգում. «Էս ինչ բեսպրեդել ա, տղերք, իրավական հիմքերը ներկայացրեք բերման ենթարկելու: Կարմրցրիք ձեռս, հանգիստ թողեք ինձ»,- բաղավում էր նա:
     «Ձեռքերս բռնել, տանում են, իրավական հիմքեր չունեն տանելու, ուղիղ երկու րոպե եմ ստեղ կանգնել»,- ասաց բնակչուհի Անահիտ Ներսիսյանը, որին ևս ոստիկանները բերման ենթարկեցին:
4412 | 4
Facebook