Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Բերման ենթարկեցին նաև Արսինե Խանջյանին ու Արմեն Մարտիրոսյանին

19:15, չորեքշաբթի, 27 հուլիսի, 2016 թ.
Բերման ենթարկեցին նաև Արսինե Խանջյանին ու Արմեն Մարտիրոսյանին
     «Ուսումնասիրում եմ իրավիճակը, ֆիլմ եմ պատրաստելու: Սա ինչ է նշանակում. իրավապահները թույլ չեն տալիս նկարեմ ու նաև ասում են` մի կանգնեք այստեղ»,- Խորենացի փողոցում ասաց հանրահայտ կինոդերասանուհի Արսինե Խանջյանը (կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Եգոյանի կինը), որին ևս պատնեշից այն կողմ տարան:
     Այստեղ եկավ նաև ժառանգական Արմեն Մարտիրոսյանը, ով հորդորեց ոստիկաններին ետ կանգնել քաղաքացիներին բերման ենթարկելու քայլից: Նրան ևս բերման ենթարկեցին:
     Փաշինյանն այժմ բանակցում է ՀՀ փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի հետ:
     Խորենացի փողոցից այսօր բերման ենթարկված քաղաքացիների թիվն անցնում է հարյուրը:
9287 | 9
Facebook