Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանը բացատրություն է պահանջում իրավապահներից` ինչու են բերման ենթարկում քաղաքացիներին

19:05, չորեքշաբթի, 27 հուլիսի, 2016 թ.
Նիկոլ Փաշինյանը բացատրություն է պահանջում իրավապահներից` ինչու են բերման ենթարկում քաղաքացիներին
     Խորենացի փողոցում իրավապահները թույլ չեն տալիս քաղաքացիներին հավաքվել այստեղ` հիմնավորելով, որ հավաքն արգելված է: Նույնիսկ շրջելն են արգելում:
     Քիչ առաջ բերման ենթարկեցին նաև Վարդգես Գասպարիին:
     Խորենացի փողոցում է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը. նա բացատրություն է պահանջում իրավապահներից, թե ինչու են քաղաքացիներին բերման ենթարկում:
     «Իշխանություններն զգում են, որ քաղաքական ռեալ պրոցեսի է վերածվում այս ամենն ու ապօրինի գործողություններ են կատարում: Ինչ է նշանակում` քաղաքացիներին մեղադրել հավաքին մասնակցելու համար»,- լրագրողներին ասաց պատգամավորը:
4640 | 2
Facebook