Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կարմիրբերետավորները թույլ չեն տալիս քաղաքացիներին հավաքվել Խորենացի փողոցում

18:08, չորեքշաբթի, 27 հուլիսի, 2016 թ.
Կարմիրբերետավորները թույլ չեն տալիս քաղաքացիներին հավաքվել Խորենացի փողոցում
     Խորենացի փողոցից կարմիր բերետավորները բերման են ենթարկում երիտասարդներին, նրանք տանում են նաև այն քաղաքացիներին, ովքեր հանգիստ նստած նստարաններին` զրուցում են: Իրավապահները հիմնավորում են, որ այստեղ հավաքն արգելված է:
    
     Հիշեցնենք` հուլիսի 27-ի գիշերը՝ ՊՊԾ գնդի տարածքում փոխհրաձգություն է տեղի ունեցել ոստիկանների և «Սասնա ծռեր»-ի միջև, որի հետևանքով ծանր գնդացրային վիրավորում են ստացել Պավել և Արամ Մանուկյանները: Նրանց վիճակը, որոնք գտնվում են «Էրեբունի» ԲԿ-ում, գնահատվում է ծանր:

Նշենք, որ վիրավորվել է նաև մեկ ոստիկան, որի վիճակը միջին ծանրության է։

6794 | 8
Facebook