Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արմեն Մուրադյանին ոստիկանները թույլ չեն տվել մտնել ՊՊԾ գնդի տարածք. ԱՆ

17:40, չորեքշաբթի, 27 հուլիսի, 2016 թ.
Արմեն Մուրադյանին ոստիկանները թույլ չեն տվել մտնել ՊՊԾ գնդի տարածք. ԱՆ
     Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը քիչ առաջ գնացել է Ոստիկանության պարեկապահակային գնդի տարածք, սակայն ոստիկանները նրան թույլ չեն տվել ներս մտնել:
     Ի դեպ, նախարարը գնդի տարածք է գնացել առանց փողկապի:
    
     Հիշեցնենք, այսօր ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել ՊՊԾ գնդի տարածքում «Շտապօգնության» չորս աշխատակից պատանդի կարգավիճակում է գտնվում: «Սասնա ծռեր»- խումբը հայտարարել էր, որ շտապօգնության աշխատակիցների փոխարեն Սասնա ծռերը պահանջում են, որպեսզի իրենց մոտ գնա Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը՝ վիրաբուժական անձնակազմով՝ տեղի ունենա բժիշկների հերթափոխ։
3954 | 2
Facebook