Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Ոստիկանության Շենգավիթի բաժնում գտնվող Լևոն Բարսեղյանին

17:20, չորեքշաբթի, 27 հուլիսի, 2016 թ.
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Ոստիկանության Շենգավիթի բաժնում գտնվող Լևոն Բարսեղյանին
     Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են Ոստիկանության Շենգավիթի բաժին և տեսակցել Գյումրիի «Ասպարեզ» լրագրողների ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանին:
     Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել Լևոն Բարսեղյանի հետ, ապա օժանդակել, որպեսզի կայանա նրա ու փաստաբանի հանդիպումը:
     Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից և խոստանում լրացուցիչ մանրամասներ հաղորդել ավելի ուշ։
    
     Նշենք, որ Լևոն Բարսեղյանը բերման էր ենթարկվել այսօր՝ ժամը 03։00-ի սահմաններում և, համաձայն օրենքի, պետք է ազատ արձակվեր դրանից երեք ժամ հետո։ Հիշեցնենք, որ ավելի վաղ, ոստիկանությունը հայտարարել էր, թե նա ազատ է արձակվել:
3946 | 1
Facebook