Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Սրանից հետո անպայման պետք է լինեն ակցիաներ, որովհետև ՀՀ քաղաքացիներն այլևս նահանջելու տեղ չունեն». Ազատ Արշակյան

16:30, չորեքշաբթի, 27 հուլիսի, 2016 թ.
«Սրանից հետո անպայման պետք է լինեն ակցիաներ, որովհետև ՀՀ քաղաքացիներն այլևս նահանջելու տեղ չունեն». Ազատ Արշակյան

Այսօր հրավիրած մամուլի ասուլիսում ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը կարծիք է հայտնել, որ պետք է ձևավորել հանրային վստահության խորհուրդ, որն էլ ստեղծված իրավիճակից դուրս գալու ճանապարհային քարտեզ կմշակի։

«Սրանից հետո անպայման պետք է լինեն ակցիաներ, որովհետև ՀՀ քաղաքացիներն այլևս նահանջելու տեղ չունեն: Մենք հասկանում ենք, որ մեր երկիրը տեր չունի, անտեր է: Իշխանություններն ու զորամասը գրաված տղաները մտել են փակուղի, որովհետև պատրաստ չէին՝ առանց արյունահեղության խնդիրը լուծելու»,- նշել է Արշակյանը:

«Օրինակ, Վիտալի Բալասանյանի միսիան ավարտվեց միայն նրանով, որ պատանդներն ազատ արձակվեցին: Դա մեծ առաջընթաց էր, բայց վերջնագրեր էին դրված և՛ իշխանությունների, և՛ զինյալների կողմից: Հեղինակությունների բացակայությունը բերեց նրան, ինչ եղավ այս գիշեր. եղան կրակոցներ և արյունահեղություն: Սա լուրջ պարտություն էր մեր հասարակության համար: Պետք է գտնվեին մարդիկ, որոնք կառաջարկեին բանաձև. լուծումներ, ու արյունահեղություն չէր լինի»,- ասել է քաղաքական գործիչը` հավելելով, որ իշխանությունն ու «Սասնա ծռեր»-ը փակուղի են մտել: Նրա խոսքով, խնդրի լուծման միակ տարբերակը նա է, որ «Սասնա ծռեր»-ը զենքերը վայր դնի, որից հետո պետք է Ժիրայր Սեֆիլյանին ազատ արձակեն:

4686 | 1
Facebook