Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Գիտեք չէ՝ ոստիկանությունն իրավունք չունի որևէ ցուցարարի բերման ենթարկելու». Արա Պապյան

16:10, չորեքշաբթի, 27 հուլիսի, 2016 թ.
«Գիտեք չէ՝ ոստիկանությունն իրավունք չունի որևէ ցուցարարի բերման ենթարկելու». Արա Պապյան

Գիտեք չէ՝ ոստիկանությունն իրավունք չունի որևէ ցուցարարի բերման ենթարկելու:
     Որովհետև բերման ենթարկվողը պիտի ունենա «կասկածյալի, մեղադրյալի, ամբաստանյալի, դատապարտյալի, վկայի և տուժողի» կարգավիճակ
     նաև դրա համար որոշում է պետք.
     «Բերման ենթարկելը կատարվում է վարույթն իրականացնող հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի կամ դատարանի պատճառաբանված որոշման հիման վրա»:
     ՀՀ ՔՕ, Հոդված 153. Բերման ենթարկելը
     1. Բերման ենթարկելը առանց հարգելի պատճառի քննության չներկայացող կասկածյալին, մեղադրյալին, ամբաստանյալին, դատապարտյալին, վկային և տուժողին հարկադրաբար քրեական վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելն է` նրա նկատմամբ սույն օրենսգրքով նախատեսված համապատասխան դատավարական գործողություններ կատարելու համար, որը կարող է զուգորդվել բերման ենթարկվող անձի իրավունքների և ազատությունների ժամանակավոր սահմանափակմամբ:
     2. Բերման ենթարկելը կատարվում է վարույթն իրականացնող հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի կամ դատարանի պատճառաբանված որոշման հիման վրա: Նշանակված ժամկետում կանչով ներկայանալուն խոչընդոտող հարգելի պատճառների առկայության մասին կասկածյալը, մեղադրյալը, ամբաստանյալը, դատապարտյալը, ինչպես նաև վկան և տուժողը պարտավոր են տեղյակ պահել իրենց կանչած մարմնին:
     3. Բերման ենթարկելու մասին որոշումը կատարում է հետաքննության մարմինը` օրենքով սահմանված կարգով:
     4. Չի թույլատրվում բերման ենթարկել մինչև 14 տարեկան անչափահասներին, հղի կանանց և ծանր հիվանդությամբ տառապող անձանց, բացառությամբ ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ կասկածվելու դեպքերի։
     Բերման չեն կարող ենթարկվել նաև օրենքով նախատեսված այլ անձինք։

5421 | 3
Facebook