Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հավատքն առ Աստված հիվանդություն է. հրապարակվել են 5-ամյա հետազոտությունների արդյունքները

02:05, հինգշաբթի, 28 հուլիսի, 2016 թ.
Հավատքն առ Աստված հիվանդություն է. հրապարակվել են 5-ամյա հետազոտությունների արդյունքները

Ամերիկյան հոգեբանական ասոցիացիան (American Psychological Association, (APA)) հրապարակել է 5-ամյա հետազոտությունների արդյունքները, որոնց համաձայն անմնացորդ հավատքը բարձրագույն ուժերի հանդեպ նվազեցնում է գիտակցական որոշումներ կայացնելու մարդու կարողությունը և պետք է որակվի որպես հոգեկան հիվանդություն:
     Ինչպես գրում է The News Nerd-ը, փորձագետներն եկել են այն եզրակացության, որ կրոնական ապրումները կարող են առաջացնել մարդկանց մոտ տագնապի զգացում, հուզական սթրես, զգայախաբություններ, հոգեկան խանգարումներ և այլն:
     Հետազոտությունը ցույց է տվել, որ Աստծո ընկալումը՝ որպես վերահսկող և պատժիչ մարմնի՝ ուղղակիորեն կապված է թույլ առողջության հետ, այն դեպքում երբ հատուկ հոգեկան խնդիրների բացակայությունը ենթադրում է նրա հանդեպ վերաբերմունքը՝ որպես դրականի աղբյուրի: Այնուամենայնիվ, գիտնականներն ընդգծում են, որ երկու խմբերի կրոնական հայացքներն էլ հաճախ բերում են իրականության հետ կապի կորստի:
     Հոգեբանության պրոֆեսոր Լիլիան Էնդրյուսը՝ որպես օրինակ, բերում է Եհովայի վկաներին, որոնք ծանր հիվանդության դեպքում նախընտրում են մահն արյան ներարկմանը: «Ամեն տարի հազարավոր մարդիկ են մահանում բուժումից հրաժարվելու պատճառով` կրոնական հայացքներից ելնելով: Անգամ երբ ասում են, որ նրանց մահ է սպասվում, այդպիսի հաճախորդները շարունակում են ապավինել Աստծուն: Նրանց հնարավոր կլիներ փրկել, եթե համարվեին ինքնուրույն որոշում կայացնելու համար անկարող մարդիկ»,- նշել է Էնդրյուսը:

Վերջինը գտնում է, որ շատերը կարծում են, թե շփվում են Աստծո հետ հատուկ լեզվով, որն իրենցից և Աստծուց բացի ոչ մեկին հայտնի չէ: Շատերը հաճախ ասում են, որ ոգիների են տեսնում:
     «Այդ ամենը հոգեկան շեղման և իրականության հետ կապի կորստի նշաններ են: Կրոնը և Աստծո ցասումի գաղափարը դարերի ընթացքում բերում էին քաոս, ավերածություն, մահ և պատերազմներ: Բայց ժամանակը տեղում չի կանգնում, և ժամանակակից հասարակության մեջ վաղուց արդեն հասունացել է անհրաժեշտությունը որակել այդ արխաիկ հավատալիքները որպես հոգեկան հիվանդություն: Դա առաջինն է դրական ուղղությամբ բազմաթիվ քայլերից»,-եզրափակել է նա:

6082 | 4
Facebook