Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Այս օրերին հեռուստաընկերությունները դարձել էին ԱԱԾ-ի և ոստիկանության տրիբունան». Աշոտ Մելիքյան

15:55, չորեքշաբթի, 27 հուլիսի, 2016 թ.
«Այս օրերին հեռուստաընկերությունները դարձել էին ԱԱԾ-ի և ոստիկանության տրիբունան». Աշոտ Մելիքյան

«Մենք տեսանք, որ վիրավորված տղաների նկատմամբ արդեն քրեական գործ է հարուցվել և ամենևին էլ ահաբեկչության հոդվածով չէ, այլ շենք, շինություն գրավելու: Հետևաբար, «Սասնա ծռերի» տղաները չեն կարող ահաբեկիչ համարվել: Ահաբեկիչները ձգտում են ունենալ առավելագույն քանակի զոհեր, իսկ «Սասնա ծռերի» տղաները այդպիսի նպատակ չունեին: Ահաբեկիչներին չեն սատարում հազարավոր ցուցարարներ և տեր չեն կանգնում նրանց պահանջներին, բայց Խորենացի փողոցում հազարավոր մարդիկ հավաքվեցին՝ ի պաշտպանություն տղաների և նրանց պահանջների»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:

Ըստ բանախոսի, «Սասնա ծռերի» կողմից Էրեբունու ՊՊԾ շենքը գրավելու լուրը հեռուստաընկերությունների կողմից լուսաբանվել է այնպես, «ասես բոլորին ղեկավարել է դիրիժորական մեկ փայտիկ»: Նա հավելել է, որ այս իրադարձությունների ժամանակ պարզ երևաց, որ մեզանում հեռուստաընկերությունները գտնվում են ամբողջությամբ իշխանության վերահսկողության տակ:

«Հեռուստաընկերությունները դարձել էին ԱԱԾ-ի և ոստիկանության տրիբունան և ոչ թե լրատվամիջոց։ Լրատվամիջոցները պետք է իրենց գործառույթները կատարեն, այսինքն՝ չբավարարվեն պետական պաշտոնական տեղեկատվությամբ և փաստեր ու տեղեկություններ փնտրեն նաև այլ աղբյուրներից»,-նշել է նա:

3108 | 1
Facebook