Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Պետք է ինձ լավագույնս դրսևորեմ՝ հիմնական կազմում խաղալու իրավունքը վաստակելու համար». Մխիթարյան

16:20, չորեքշաբթի, 27 հուլիսի, 2016 թ.
«Պետք է ինձ լավագույնս դրսևորեմ՝ հիմնական կազմում խաղալու իրավունքը վաստակելու համար». Մխիթարյան

Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, «The Telegraph»-ին տված հարցազրույցում, խոսել է նոր թիմի և առաջիկա մրցաշրջանի մասին․
     «Ես երբեք որևէ բան չեմ խոստանում, միշտ ասում եմ, որ կփորձեմ: Որովհետև, եթե մի բան ես խոստանում և չես անում, ճնշման տակ ես լինում: Ուզում եմ ամեն ինչ անել՝ նոր մակարդակի դուրս գալու համար: Ժոզե Մոուրինյուն ասել է ինձ, որ կապ չունի, թե ինչքանով են ինձ գնել, միևնույն է, հիմնական կազմում տեղը երաշխավորված չէ։ Այս պատճառով պետք է ինձ լավագույնս դրսևորեմ՝ հիմնական կազմում խաղալու իրավունքը վաստակելու համար»,- նշել է Մխիթարյանը:
     Խոսելով թիմի նորեկ Զլատան Իբրահիմովիչի մասին՝ Մխիթարյանը նշել է․
     «Զլատանը հիանալի ֆուտբոլիստ է, նրա անունն ամեն ինչ ասում է: Կարծում եմ` նրա հետ հեշտ կլինի խաղալ, որովհետև նա բարձրակարգ ֆուտբոլիստ է: Նա ոչ միայն իմ կյանքը կհեշտացնի, այլև ողջ թիմինը»։

6275 | 1
Facebook