Գրող, հրապարակախոս Վահրամ Մարտիրոսյանը վստահ է, որ «Սասնա ծռեր» խմբին ծայրահեղ քայլերի մղել է իշխանությունը.
«Բավական է հիշատակել Հայկ Կյուրեղյանի դեպքը, որին ընդամենը գազի ատրճանակից օդ կրակելու համար դատապարտեցին 9 տարվա ազատազրկման»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք հայտնեց նա:
Նրա խոսքով` տղաների քայլը շատ լուրջ նախազգուշացում էր իշխանությանը, որ չանեն քայլեր, որոնք Հայաստանի ապագան կվտանգեն գլոբալ ձևով:
Անդրադառնալով այս օրերին մտավորականների գործողություններին Վահրամ Մարտիրոսյանը նկատեց.
«Կատարվել է հեղինակությունների հետևողական ոչնչացման գործընթաց: Ասենք, ինչո՞ւ իշխանությունը որպես միջնորդ՝ չբերեց Արմենչիկին: Թող բերեն Արմենչիկին՝ բանակցի, վաստակավոր արտիստի կոչում են տվել: Դա է ձեր մտավորականության չափանիշը: Մեր մտավորականներին ու մնացած արվեստագետներին էլ այնքան եք նվաստացրել, որ որևէ մեկը հանդգնություն չունեցավ՝ շպրտի ձեր երեսին ձեր տված կոչումը: Այդ մարդիկ արդեն հեղինակություն չեն, որպես հանրային դեմք՝ խոսք ասելու իրավունք չունեն»: