Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մեր օլիմպիականների երկրորդ խումբն արդեն Ռիոյում է

15:10, չորեքշաբթի, 27 հուլիսի, 2016 թ.
Մեր օլիմպիականների երկրորդ խումբն արդեն Ռիոյում է

Հուլիսի 25-ի լույս 26-ի գիշերը Ռիո ուղևորվեց Հայաստանի հավաքականի երկրորդ խումբը։ Այսօր մեր մարզիկները հասան Ռիո, տեղավորվեցին օլիմպիական ավանում՝ միանալով մեր հավաքականի մյուս խմբին։ MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում մեր մարզիկները նշեցին, որ ուրախ են հասնել Ռիո և միանալ հավաքականի մյուս անդամներին ։
     Նշենք, որ երկրորդ խմբով Ռիո մեկնեց բռնցքամարտի մեր հավաքականն, ինչպես նաև հրաձիգ Հրաչ Բաբայանը և ծանրորդ Առաքել Միրզոյանը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռիո էին մեկնել ծանրամարտի, թեթև աթլետիկայի և լողի հավաքականները։

1945 | 1
Facebook