Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ես հաստատապես կարող եմ ասել, որ «Սասնա ծռեր»-ն այլևս հակված չէ բանակցելու». Ալեք Ենիգոմշյան

14:55, չորեքշաբթի, 27 հուլիսի, 2016 թ.
«Ես հաստատապես կարող եմ ասել, որ «Սասնա ծռեր»-ն այլևս հակված չէ բանակցելու». Ալեք Ենիգոմշյան

Երեկ գիշեր իր ընտանիքի անդամների` ծնողների և երեխաների հետ, Խորենացի փողոցից տուն վերադառանալիս` ձերբակալվել է հակաճգնաժամային խմբի և «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Արմեն Միքայելյանը: Այս մասին հայտնեց Ալեք Ենիգոմշյանն` հավելելով, որ վերջինի գրպանն ատրճանակ են գցել և այժմ Ա. Միքայելյանը ձերբակալված է զենք-զինամթերք պահելու մեղադրանաքով:

Ըստ Ենիգոմշյանի, Պավլիկ Մանուկյանն ու իր որդին ստացել են ստորին վերջույթների (սրունքների) հատվածում, գնդացրային ծանր վնասվածքներ:

«Ես հաստատապես կարող եմ ասել, որ «Սասնա ծռեր»-ն այլևս հակված չէ բանակցելու: Նախկին բանակցություններն իմիտացի էին, ես վստահ եմ, որ պատգամավորների ներկայությունն այնտեղ չի հետապնդում բանակցելու նպատակ, իրենք ուղղակիորեն նման բան չեն ասել, բայց ես վստահ եմ, որ նման նպատակ չի հետապնդում»,- ասաց բանախոսը:

4264 | 1
Facebook