Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

««Սասնա ծռեր» խմբի անդամները պահանջներ են ներկայացրել

14:35, չորեքշաբթի, 27 հուլիսի, 2016 թ.
««Սասնա ծռեր» խմբի անդամները պահանջներ են ներկայացրել

«Ոստիկանության տարածած հայտարությունը կեղծիք է, խմբի անդամները բժիշկներին պատանդ չեն վերցրել, այլ պահանջում են, որ բժիշկները հերթափոխով աշխատեն: «Բժիշկներին պատանդ պահելու մտադրություն չկա, այդ ամենը հերյուրանք է, սուտ է, տղաներն ուզում են, որ գնդի տարածքում բժշկական հերթափոխություն լինի»,- ասաց Ենիգոմշյանը: Բացի այս պահանջից, Եբիգոմշյանը խմբի անդամների մեկ այլ պահանջ ներկայացրեց: «Սասնա ծռերը պահանջում են, որ պատգամավորիներին թույլ տան մտնել ներս և նրանց հետ բանակցել:

Հարցին, թե ինչ փուլում են այս պահին բանակցությունները, Ալեք Ենիգոմշյանը պատասխանեց. «Բանակցությունները վերջին օրերին չեն եղել: Բանակցությունները, որոնք եղել են, իմիտացիոն բնույթ են կրել, վարչախմբի ներկայացուցիչներն իրական բանակցություններ չեն վարել: Սեֆիլյանը հենց առաջին օրվանից իր աջակցությունն էր առաջարկել, ասել էին՝ սկզբում պատանդներին բաց թողեք, հետո կխոսենք մնացածի մասին: Պատանդները ազատ են արձակվել, բայց մնացածի մասին չի խոսվում: Խաբեությամբ և ստոր մոտեցումների գործելաձևը շարունակվում է»:
     Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Սասնա ծռեր» խմբի անդամներն իրենց մոտ են պահում 4 բժիշկների: ՊՊԾ գնդի տարածք մուտք գործած «Շտապօգնություն» ՓԲԸ բուժաշխատողներն են` երկու բժիշկ` Նորայր Թևանյանն ու Սալվադոր Խեչոյանը, բուժակ Դավիթ Տոնոյանը, բուժքույր Մալինա Մարգարյանը:

8254 | 1
Facebook