Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Կարծես քարոզչական պատերազմ է սկսվել սեփական ժողովրդի դեմ». Արմենակ Կյուրեղյան

14:30, չորեքշաբթի, 27 հուլիսի, 2016 թ.
«Կարծես քարոզչական պատերազմ է սկսվել սեփական ժողովրդի դեմ». Արմենակ Կյուրեղյան
     «Սասնա ծռեր» խմբի անդամ Արեգ Կյուրեղյանի հայրը՝ Արմենակ Կյուրեղյանն` այսօր, լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ այս գիշեր հատուկ գործողություն կամ գրոհ տեղի չի ունեցել: «Առավոտյան հեռախոսազրույց եմ ունեցել որդուս հետ, ով պատմեց, որ երեկ ուշ երեկոյան Պավլիկ Մանուկյանը փորձել է բանակցել ոստիկանների հետ, որ իրենց տրամադրեն բժիշկ: Այդ պահին ծանր գնդացրային զինատեսակից կրակ է բացվել Պավլիկ Մանուկյանի վրա: Որդին, տեսնելով դա, վազել է օգնության և նրա վրա ևս կրակ է բացվել: Հետո «Սասնա ծռերի» անդամներից մեկն էլ է վազել օգնության»,- ասաց նա:
     Արմենակ Կյուրեղյանի խոսքով՝ ոչ ոք չի հանձնվել, ոստիկանության տարածած տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում. «Դեմ-դիմաց են կանգնած ժողովուրդն ու ոստիկանությունը, նման գործողությունները, կարծես միտումնավոր սրում են վիճակը, և Հայաստանը քաոս տանելու միտում ունեն: Կարծես քարոզչական պատերազմ է սկսվել սեփական ժողովրդի դեմ»:
     Ըստ Ալեք Ենիգոմշյանի՝ գիշերը տեղի ունեցած գործողությունը ոստիկանության կողմից հերոսական, մարտական գործողության արդյունք չէ, այլ արդյունք է քրեական հանցագործներին հարիր գործունեության և այնպիսի գործելաձևի, որին չէր դիմել ադրբեջանական հակառակորդը: «Զինյալ գործողության ընթացքում Պավլիկ Մանուկյանն ու որդին վիրավորվել են, ես հայտնում եմ, որ այդ գործողությունը բացաձակապես մեր ոստիակնության կողմից մարտական հերոսական գործողության արդյունք չէ, այլ քրեական հանցագործների դրսևորում, նման գործողության նույնիսկ հակառակորդը չէր դիմել Արցախյան պատերազմի ժամանակ»,- ասաց նա:
5181 | 2
Facebook