Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանի գտնվելու վայրն անհայտ է. ընկերներն ահազանգում են

13:40, չորեքշաբթի, 27 հուլիսի, 2016 թ.
«Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանի գտնվելու վայրն անհայտ է. ընկերներն ահազանգում են

Գյումրու «Ասպարեզ» ակումբի աշխատակիցներն ահազանգում են, որ երեկ գիշեր Խորենացի փողոցից բերման ենթարկված «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանի գտնվելու վայրից որևէ տեղեկություն չունեն: «Բազամթիվ անգամներ են եղել, որ Լևոնին ձերբակալել են, բայց նա միշտ կապ է մեզ հետ հաստատել, գտնվելու վայրի մասին տեղեկացրել է, իսկ այս անգամ որևէ տեղեկություն չունենք: Հեռախոսն անհասանելի է»,- ասաց աշխատակիցը: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից տեղեկանում ենք, որ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը ձերբակալված չէ, առավոտյան ժամը 06:30-ին ազատ են արձակել:

Հիշեցնենք, որ Խորենացի փողոցից գիշերը բերման է ենթարկվել 64 անձ, որոնցից մեկը ձերբակալվել է:

5209 | 1
Facebook