Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Այլևս ուժ չկա Պուտինին տանելու. Ռոբերտ Գեյթսն անկեղծորեն դիմել է ԱՄՆ ապագա նախագահին

17:35, չորեքշաբթի, 27 հուլիսի, 2016 թ.
Այլևս ուժ չկա Պուտինին տանելու. Ռոբերտ Գեյթսն անկեղծորեն դիմել է ԱՄՆ ապագա նախագահին

ԱՄՆ-ի նորընտիր նախագահը պետք է ավելի կոշտ դիրք գրավի Ռուսաստանի նկատմամբ, քանի որ ստատուս-քվոն «անընդունելի է հանդիսանում»: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի պաշտպանության նախկին նախարար, ԿՀՎ-ի նախկին տնօրեն Ռոբերտ Գեյթսը, հաղորդում է «Голос Америки» տեղեկատվականը:
     «Նոր նախագահը պետք է ավելի կոշտ դիրք գրավի Ռուսաստանի նկատմամբ, քան դա արվել է վերջին ժամանակներս: Թույլ տալ, որ հարաբերությունները գնալով վատթարանան և տանել այն ամենն, ինչ ուզում է անել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը` անընդունելի այլընտրանք է: Այդ պատճառով կարծում եմ, որ նոր նախագահը պետք է փորձի նոր դաշտ հանել այդ հարաբերություններն»,- ասել է նա:
     Գեյթսը նշել է, որ ԱՄՆ-ը կարող է վկա լինել Բալթիկ ծովում Ռուսաստանի ավելի կոնֆրոնտացիոն մոտեցման և Միջերկրական ծովում ռուսական ռազմանավերի ագրեսիվ պարեկության:
     «Ամեն ինչ պետք է սկսվի նրանից, որ Պուտինը պետք է հասկանա, որ համբերության վերջը գալիս է, որ մենք չենք պատրաստվում համակերպվել նրա միջամտության հետ, ինչն իր հետևանքները կունենա»,- ասել է պաշտպանության նախկին նախարարը:
     Գեյթսն ընդունել է, որ «Պուտինն աշխարհում ունեցած Ռուսաստանի դերի նոր հայտ է ներկայացնում»: Գեյթսի կարծիքով, Պուտինն այն առաջնորդներից է, ովքեր շարունակում են առաջխաղացումը, մինչև որ չեն հանդիպում զգալի դիմադրության:
     «Պուտինն այն մարդն է, ով շատ լավ է հաշվարկում իրավիճակն ու վարպետորեն խաղում անգամ վատ խաղաքարտերով»,- եզրափակել է նա:

6339 | 2
Facebook