Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ո՞ւմ են պետք ձեր «վաղը» գալու կոչերը, եթե գնդի տղաներին օր օրի ոչնչացնում են». Սաթեն Մանասյան

14:10, չորեքշաբթի, 27 հուլիսի, 2016 թ.
«Ո՞ւմ են պետք ձեր «վաղը» գալու կոչերը, եթե գնդի տղաներին օր օրի ոչնչացնում են». Սաթեն Մանասյան

Ժողովրդին ուղղորդող այս կամ այն քաղաքական ուժերի սխալը գիտեք որն է, որ նրանք ամեն հավաքից հետո ասում են՝ գնացեք, վաղը եկեք: Այդ «վաղը կգաք» արտահայտություն է բերում այն սխալների հաջորդականությանը, որն այսօր ունենք և որից օգտվում է այս իշխանությունը: Այսքան տարի չե՞ք հասկացել, որ հենց այդ «վաղը» գալու հորդորն է մեզ կործանում:

Նույնը կատարվեց երեկ: Առաջնորդները ժողովուրդին ցրվեցի՝ հայտարարելով, որ պետք է գնալ՝ վաղը գալ, իսկ մի քանի ժամ հետո Պավլիկենց խփվեցին:

Ես մի բան չեմ հասկանում, եթե մենք հավաքվում ենք՝ ի պաշպանություն ՊՊԾ գունդը գրավված տղաների, նրանց չվնասելու կոչեր ենք անում, ասում ենք, եթե նրանց գլխից մազ պակասի և այլն և այլն, ապա ինչո՞ւ եք ամենակրիտիկական պահերին ժողովրդի տուն ուղարկում:

Ուշ գիշերին հետևում եմ իրադարձություններին՝ ինքս ինձ մեղադրելով, թե ինչու այս պահին Խորենացիում չեմ, ու մեկ էլ Պարույր Հայրիկյանը հայտարարում է՝ տուն ենք գնում՝ վաղը գալու ակնկալիքով: Հետո Պարույր Հայրիկյանին մեղադրում են, թե բա դու սխալ հայտարարություն ես անում՝ մարդկանց տուն ուղարկելու կոչեր անելով: Ու մեկ էլ մոտ 20 րոպե հետո Արմեն Մարտիրոսյանն է հայտարարում՝ «ժողովուրդ գնացինք տուն»:

Հիմա հարց է առաջանում, եթե պետք է Պավլիկենց ամեն գիշեր խփեն, ու այն բազմությունը, որը հավաքվում ու բազմահազարանոց երթ է անում, ո՞ւմ է պետք այդ ամենը, եթե մենք մեր ներկայությամբ չենք կարող կանխել այն, ինչն արդեն երկու գիշեր է՝ տեղի է ունենում: Ո՞ւմ է պետք ձեր «վաղը» գալու կոչերը, եթե գնդի տղաներին օր օրի ոչնչացնում են:

Դեռ 2008թ-ից մեր սխալը հենց «վաղը» գալու կոչերից է սկսվել, դրա համար ամեն անգամ «վաղն» ասելով՝ այս իշխանությունը մյուս օրն ավելի է վերարտադրվում, ավելի է ուժեղացնում իր դիրքերը:

Հերի՛ք է ասեք «վաղը», մոռացե՛ք այդ «վաղը», սկսե՛ք այսօրվանից:

5613 | 5
Facebook