Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հորս մահն ստիպեց ինձ ավելի շուտ մեծանալ»․ Մխիթարյան

13:20, չորեքշաբթի, 27 հուլիսի, 2016 թ.
«Հորս մահն ստիպեց ինձ ավելի շուտ մեծանալ»․ Մխիթարյան

Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել «The Telegraph»-ին՝ խոսելով հոր՝ Համլետ Մխիթարյանի մասին:
     «Նա իմ շարժիչ ուժն էր, մոտիվացիան, քանի որ, երբ ես փոքր էի, նա պրոֆեսիոնալ ֆուտբոլ էր խաղում, և ես միշտ երազում էի նրա հետ մարզումների գնալ: Նրա պատճառով էր, որ Հայաստան վերադառնալուն պես, իմ երազանքն էր շարունակել նրա աշխատանքը և դառնալ ֆուտբոլիստ: Նրա մահը մեծ ցավ էր, բայց սա կյանք է և այն շարունակվում է: Հույս ունեմ, որ երկնքից նայելիս հայրս հպարտ է ինձնով, որովհետև ես փորձում եմ ամեն ինչ անել՝ որպեսզի նա հպարտանա: Երբ փոքր էի, նրա մասնակցությամբ հաճախ էի խաղերի տեսագրությունները նայում, բայց ֆուտբոլը շատ է փոխվել, և հիմա ես նայում եմ դրանք պարզապես հորս խաղը հիշելու համար։ Տխուր է, քանի որ կարծում եմ, որ հայրս կարող էր օգնել ինձ խոսքերով և աջակցությամբ: Կարծում եմ՝ մի կողմից, նրա մահը ստիպեց ինձ ավելի շուտ մեծանալ, մյուս կողմից` ոչ, որովհետև դժվար է մեծանալ առանց հոր, քանի որ ընտանիքում չկա տղամարդ, ով կարող է քեզ ուղղորդել, կարգապահ դարձնել։ Բայց մայրս դարձավ և՛ մայր, և՛ հայր, և ես շատ շնորհակալ եմ նրան և բոլոր այն մարդկանց, ովքեր իմ կողքին են եղել բոլոր դժվար պահերին: Մենք ֆուտբոլային ընտանիք ենք,- նշել է Մխիթարյանը:

5685 | 1
Facebook