Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Այսօր Վարուժան Ավետիսյանի ծննդյան օրն է

13:05, չորեքշաբթի, 27 հուլիսի, 2016 թ.
Այսօր Վարուժան Ավետիսյանի ծննդյան օրն է

Այսօր ՀՀ Զինված ուժերի պահեստազորի գնդապետ, հասարակական և քաղաքական գործիչ, Հիմնադիր խորհրդարան շարժման փոխնախագահ Վարուժան Ավետիսյանի ծննդյան օրն է:

Վարուժան Ավետիսյանը երիտասարդ տարիքից սկսել է ծառայել ՀՀ նորաստեղծ զինված ուժերում և զբաղեցրել տարբեր պատասխանատու պաշտոններ:

Ավարտել է Մարտունու Ս. Դարբինյանի անվան թիվ 3 միջնակարգ դպրոցը, սովորել է Երևանի պետական համալսարան իրավաբանական ֆակուլտետում:

ՀՀ ԶՈՒ շարքերից զորացրվելուց հետո Վարուժան Ավետիսյանը սկսել է զբաղվել ակտիվ քաղաքականությամբ: Անդամագրվել է արցախյան պատերազմի ազատամարտիկ-հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի հիմնադրած շարժմանը: Ակտիվ հասարակական-քաղաքական գործունեություն է իրականացրել մի շարք քաղաքացիական նախաձեռնությունների և քաղաքական շարժումների շրջանակներում: Հանդիսանում է Հիմնադիր Խորհրդարան կազմակերպության փոխնախագահ, «100-ամյակն առանց ռեժիմի» նախաձեռնության ղեկավարներից:

Վարուժան Ավետիսյանը իր քաղաքական ակտիվ դիրքոշման համար բազմիցս ենթարկվել է հետապնդումների, այդ թվում՝ ձերբակալման:

2016-ի հուլիսի 17-ի առավոտյան Սասնա Ծռեր խմբավորման կազմում Վ. Ավետիսյանը մասնակցել է Երևան քաղաքի Էրեբունի թաղամասի ոստիկանության զորամասի գրավմանը:

4698 | 1
Facebook