Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Գրոհ չի եղել». «Սասնա ծռեր»-ը բացահայտում են իրականությունը

12:20, չորեքշաբթի, 27 հուլիսի, 2016 թ.
«Գրոհ չի եղել». «Սասնա ծռեր»-ը բացահայտում են իրականությունը

Հանրային խորհրդի մամուլի պատասխանատու Սյուզան Սիմոնյանը տեղեկացնում է, որ «Սասնա Ծռերի» հետ կապ է հաստատվել:

«Արմենակ Կյուրեղյանը` Կյուրեղյան եղբայրների հայրը, երեկվա դեպքերի հետ կապված հայտնում է, որ ոստիկանության կողմից գրոհ չի եղել: Իրականությունը հետևյալն է. պայմանավորվածություն է ձեռք բերվել ոստիկանությանը հանձնել վիրավոր ապստամբին: Հանձնելու գնացել է Պավլիկը: Ոստիկանությունը կրակ է բացել, վիրավորել նրան: Արամը` Պավլիկի տղան, վազել է դեպի հայրը, նրան էլ են վիրավորել: Երկու մյուս տղաները` Գագիկն ու, կարծես, Արամը, պատգարակներ են հանել` վիրավոր ընկերներին տանելու: Նրանց ձերբակալել են: Գնդում հիմա կա մի թեթև վիրավոր, որին գնդի տարածքում բժշկական օգնություն է ցուցաբերվում: Տղաների տրամադրությունը մարտական է»:

25101 | 4
Facebook