Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Սասնա ծռեր» խմբի անդմաները պատանդ են վերցրել բժիշկների. Աշոտ Ահարոնյան

11:50, չորեքշաբթի, 27 հուլիսի, 2016 թ.
«Սասնա ծռեր» խմբի անդմաները պատանդ են վերցրել բժիշկների. Աշոտ Ահարոնյան

Ոստիկանության լրատվական ծառայության պետ Աշոտ Ահարոնյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է

«Այս գիշեր հաղորդվել էր, որ, ըստ զինված խմբի, ՊՊԾ գնդի տարածքում կա ևս երկու վիրավոր: Իրավապահները նրանց բուժօգնություն տրամադրելու կոչ էին արել և մերժում ստացել: Վիրավորներին բուժհաստատություն տեղափոխելու կոչ էին արել նաև հարազատները։ Իրավապահներն ապահովել էին բոլոր անհրաժեշտ պայմանները։ Ավելի ուշ զինված խմբի անդամները բժիշկ են պահանջել՝ նշելով, որ վիրավորների վիճակը ծանր է, և բուժբրիգադի ժամանումից հետո պատանդ են վերցրել բժիշկներին:
     Իրավապահները միջոցներ են ձեռնարկում պատանդված բժիշկներին բանակցությունների միջոցով ազատելու համար»:

5266 | 2
Facebook