Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռոջեր Ֆեդերերը բաց կթողնի օլիմպիական խաղերը

11:45, չորեքշաբթի, 27 հուլիսի, 2016 թ.
Ռոջեր Ֆեդերերը բաց կթողնի օլիմպիական խաղերը

Աշխարհի 3-րդ ռակետ շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը բաց կթողնի Ռիոյի օլիմպիական խաղերը։
     «Մեծ ցավով նշում եմ, որ հանդես չեմ գա Ռիոյի օլիմպիական խաղերին։ Ես բաց կթողնեմ մրցաշրջանի մնացած հատվածը։ Խորհրդակցել եմ բժիշկների և մարզիչների հետ և շատ բարդ որոշում եմ ընդունել՝ ավարտել մրցաշրջանը։ Ծնկիս վիրահատությունից հետո ինձ ավելի երկար վերականգնողական փուլ է անհրաժեշտ։ Եթե ցանկանում եմ ևս մի քանի տարի պրոֆեսիոնալ մակարդակի հանդես գալ, պետք է հենց հիմա դադար վերցնեմ։ Ինձ համար բարդ է, բայց պատրաստ եմ գնալ դրան։ 2017-ին ես ավելի մոտիվացված և առողջ կվերադառնամ»,- նշել է Ֆեդերերը։
     Նշենք, որ Ֆեդերերը «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 17-ակի հաղթող է։ 2014-ին Շվեյցարիայի հավաքականի կազմում նվաճել է Դևիսի գավաթը։ Հայրենակցի՝ Ստանիսլավ Վավրինկայի հետ զույգում Պեկինի օլիմպիական խաղերի չեմպիոնն է։

2040 | 2
Facebook