Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արձանագրվել են հակառակորդի անօդաչու թռչող սարքերի թռիչքներ. ԼՂՀ ՊՆ

09:35, չորեքշաբթի, 27 հուլիսի, 2016 թ.
Արձանագրվել են հակառակորդի անօդաչու թռչող սարքերի թռիչքներ. ԼՂՀ ՊՆ

Հուլիսի 26-ի լույս 27-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 14 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 100 կրակոց:
     Բացի հրադադարի պահպանման ռեժիմի վերոնշյալ խախտումներից, շփման գծի հարավային ուղղությամբ արձանագրվել են նաև հակառակորդի հետախուզական անօդաչու թռչող սարքերի թռիչքներ:
     Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումներն ուշադիր հետևել են առաջնագծում տեղ գտնող զարգացումներին և համապատասխան գործողությունների դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
    
     ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

5166 | 2
Facebook