Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Պավել Մանուկյանն ու նրա որդին վիրահատվել են

07:10, չորեքշաբթի, 27 հուլիսի, 2016 թ.
Պավել Մանուկյանն ու նրա որդին վիրահատվել են
     «Սասնա ծռեր» խմբի անդամներ Պավել Մանուկյանն ու նրա որդին վիրահատվել են, նրանց վիճակը գնահատվում է կայուն ծանր: Պավել Մանուկյանն «Էրեբունի» բժշկական կենտրոն է ընդունվել ազդրերի վնասվածքով, աջ ազդոսկրի բազմաբեկոր կոտրվածքով: Արամ Մանուկյանն ընդունվել է ձախ ազդրի վերին երրորդականի հրազենային վնասվածքով: Երկուսն էլ արհեստական շնչառության պայմաններում են:
     Գիշերը հայտնել էինք, որ ՊՊԾ գնդում տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի հետևանքով վիրավորվել է իրավապահներից մեկը, ինչպես և Պավել Մանուկյանն ու նրա որդի Արամը:
9814 | 3
Facebook