Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Իրարանցում Խորենացի փողոցում. կարմիր բերետավորներն` ուժ գործադրելով, բերման են ենթարկում քաղաքացիներին

02:35, չորեքշաբթի, 27 հուլիսի, 2016 թ.
Իրարանցում Խորենացի փողոցում. կարմիր բերետավորներն` ուժ գործադրելով, բերման են ենթարկում քաղաքացիներին
     Խորենցի փողոցում, վերջին իրադարձության հետ կապված, շարունակում է պահպանվել լարվածությունը: Կարմիր բերետավորները գրեթե բոլոր ակտիվ ցուցարարներին` և կանանց և երիտասարդներին բերման ենթարկեցին` բռնի ուժով տանելով ոստիկանության ՊՊԾ պատնեշից այն կողմ: Նրանք պատռեցին պատերին փակցված Սերժ Սարգսյանի հրաժարականի և Սասնա ծռերի անդամների լուսանկարներով ցուցապաստառները:
     Իրարանցում սկսվեց հավաքվածների մեջ: Քաղաքացիները վիճաբանում են ոստիկանների հետ` պահանջելով հետ բերել տղաներին: Խորենացի փողոց է ժամանել նաև Նիկոլ Փաշինյանը:
6000 | 6
Facebook