Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Փոխհրաձգություն ՊՊԾ գնդում. կան վիրավորներ, այդ թվում՝ Պավել Մանուկյանը

02:05, չորեքշաբթի, 27 հուլիսի, 2016 թ.
Փոխհրաձգություն ՊՊԾ գնդում. կան վիրավորներ, այդ թվում՝ Պավել Մանուկյանը

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Աշոտ Ահարոնյանը հայտնում է.

ՊՊԾ գնդի տարածքում իրավապահներին են հանձնվել զինված խմբի անդամներ Գագիկ Եղիազարյանն ու Արամ Հակոբյանը:

Տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի հետևանքով վիրավորվել է իրավապահներից մեկը, ինչպես և Պավել Մանուկյանն ու նրա որդի Արամը:

Երեքն էլ անմիջապես տեղափոխվել են հիվանդանոց:

Այս պահին հրաձգությունը դադարել է և ընթանում են բանակցություններ՝ Սասնա ծռերի հանձնվելու գործընթացը ավարտին հասցնելու համար:

8259 | 9
Facebook