Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Խորենացի փողոցում ավարտվեց հանրահավաքը

01:40, չորեքշաբթի, 27 հուլիսի, 2016 թ.
Խորենացի փողոցում ավարտվեց հանրահավաքը
     Քիչ առաջ Խորենացի փողոցում հայտարարվեց հանրահավաքի ավարտի մասին: Վաղը նույն ժամին` 19:00-ին պայքարող քաղաքացիները պետք է լինեն Խորենացիում:
     Այս պահին ցուցարաները դեռ տեղում են, նրանցից շատերը չեն շտապում հեռանալ:
     Նրանց մեջ տարաձայունթյուններ կան` կապված շարժման գործողությունների հետ: Ցուցարարները հավաքի կազմակերպիչներին հայտնեցին իրենց դժգոհությունը, որ չի կարելի ամեն օր տանել-բերել մարդկանց, երբ կարելի է այսօր էլ լուծել հարցը: Նրանք նշում են, որ իրենք էլ տեղեկություն ունեն, որ ՊՊԾ գնդի վրա ոստիկանական գրոհ է եղել, հնչել են կրակոցներ և հնարավոր է այնտեղ կան տուժածներ, իսկ իրենց թողնել հեռանալը ճիշտ քայլ չէ:
     Այնուամենայնիվ որոշվեց գնալ տուն` վաղը վերադառնալու պայմանով:
3478 | 3
Facebook