Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ցուցարարները հեռախոսակապ են պահանջում Սասնա ծռերի անդամների հետ. նրանք ժամանակ տվեցին ոստիկաններին

00:15, չորեքշաբթի, 27 հուլիսի, 2016 թ.
Ցուցարարները հեռախոսակապ են պահանջում Սասնա ծռերի անդամների հետ. նրանք ժամանակ տվեցին ոստիկաններին
     Այս պահին ցուցարարները Խորենացի փողոցի սկզբնամասում բանակցում են ոստիկանների հետ: Նրանք պահանջում են` անմիջապես կապ հաստատել Սասնա ծռերի անդամների հետ, որպեսզի համոզվեն, որ նրանց հետ ամեն ինչ նորմալ է:
     «Քանի որ կապը խզված է տղաների հետ, մենք պահանջում ենք ոստիկաններից` կապ հաստատել և նրանց փոխանցել, որ այստեղ հավաքված մարդիկ անհանգստացած են իրենց ճակատագրով»,- ասաց ՀԽ անդամ Ալեք Ենիգոմշյանը` 2 րոպե ժամանակ տալով ոստիկաններին:
    
     Հիշեցնենք, որ քիչ առաջ անկանոն կրակոցներ են հչել ոստիկանության ՊՊԾ գնդից, ինչն էլ առաջացրել է ցուցարարների անհանգստությունը:
    
    
5274 | 3
Facebook