Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հիմա ֆուտբոլիստները կարծես քոչվորներ լինեն»․ Տոտի

23:15, երեքշաբթի, 26 հուլիսի, 2016 թ.
«Հիմա ֆուտբոլիստները կարծես քոչվորներ լինեն»․ Տոտի
     «Ռոմա»-ի լեգենդար ավագ Ֆրանչեսկո Տոտին, մեկնաբանելով Գոնսալո Իգուաինի՝ «Յուվենթուս» տրանսֆերը, քննադատական խոսքեր է ասել այն ֆուտբոլիստների հասցեին, ովքեր հաճախ են փոխում ակումբը: «Հիմա ֆուտբոլիստները կարծես քոչվորներ լինեն: Նրանք լսում են փողի ձայնը, ոչ թե սրտինը: Գուցե հենց դա է իմ ու մյուսների տարբերությունը: Շատ չեն այն ֆուտբոլիստենրն, ովքեր շարժվում են սրտի թելադրանքով: Եթե ես մտածեի միայն փողի մասին, ապա կլքեի «Ռոմա»-ն դեռևս 10 տարի առաջ: Բայց ինձ համար կարևորը կիրքն է, ոչ թե փողը։ Ես միշտ սիրել եմ այս գույները և միշտ ցանկացել եմ կրել միայն այս մարզաշապիկը», - նշել է 39-ամյա Տոտին, ով «Ռոմա»-ում հանդես է գալիս 1991 թվականից
2845 | 2
Facebook