Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայրը լողավազանից դուրս է բերել 11-ամյա որդու դին

19:15, երեքշաբթի, 26 հուլիսի, 2016 թ.
Հայրը լողավազանից դուրս է բերել 11-ամյա որդու դին
     Այսօր՝ հուլիսի 26-ին ոստիկանության Արաբկիրի բաժին 1-03 շտապօգնության բրիգադից ահազանգ է ստացվել, որ հերթապահ խումբը կանչով մեկնել է Քանաքեռ շրջանցի թունել, որտեղ ամառանոցային տնակներից մեկի լողավազանի մոտ հայտնաբերել են տղա երեխայի դի:
     Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված վայր են ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հրաչ Խոստեղյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետի տեղակալ Վահե Լաչինյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նշված տնակի բակում կառուցված լողավազանում ջրահեղձ է եղել 11-ամյա Հակոբ Շաքիլյանը: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չկան: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է Արաբկիրի քննչական բաժնի ավագ քննիչ Սևակ Պողոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
10175 | 1
Facebook