Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Շատ բարդ իրավիճակ է, և էսկալացիան, ինձ թվում է, հնարավոր է». Արթուր Մարտիրոսյան

17:40, երեքշաբթի, 26 հուլիսի, 2016 թ.
«Շատ բարդ իրավիճակ է, և էսկալացիան, ինձ թվում է, հնարավոր է». Արթուր Մարտիրոսյան

Բանակցային գործի մասնագետ, CM&Partners ընկերությունում ավագ խորհրդատու Արթուր Մարտիրոսյանը` խոսելով երկրում ստեղծված լարված իրավիճակի մասին, և թե ի՞նչ ելքեր կան դրա հետ կապված, կարծիք հայտնեց, որ առաջին հերթին կողմերը միմյանց հանդեպ ինչ-որ չափով վստահություն պետք է ձեռք բերեն, ինչը հաջողության առաջին նախապայմաններից մեկն է:

«Պարզ է, այս ընթացքում իշխանությունը փորձում է գտնել այնպիսի մարդկանց, որոնք վստահելի են, բայց պարզ չէ, թե ինչ դերում են նրանք հայտնվում, երբ փորձում են բանակցել: Օրինակ, Բալասանյանը բանակցում էր իշխանությա՞ն կողմից, թե՞ միջնորդ էր: Եթե կողմերը համաձայնում են, որ ոչ մեկ չպետք է զոհվի, արյուն թափվի, արդեն սկսվում են բանակցությունները…: Հասկանալի է նման իրավիճակներում կան նաև դիպուկահարներ, բայց դա չի նշանակում, որ պետք է հրաման տան կրակել: Այստեղ ժողովուրդը պետք է դուրս գա փողոց և հստակեցնի իր պահանջը: Պետք է լինի ուժային կողմ, բայց ուժային կողմը չպետք է օգտագործվի. դա պետք է կիրառել միայն բացառիկ դեպքերում: Դրանցից մեկն այսօր առավոտ արդեն տեղի ուենցավ: Դա շատ բարդ իրավիճակ է, և էսկալացիան, ինձ թվում է, հնարավոր է. մի վրիպում որևէ մեկի կողմից մենք կարող է ունենաք շատ ցավալի իրավիճակ»,- ասել է փորձագետը:

4566 | 3
Facebook