Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Սասնա ծռեր»-ն ուլտիմատումի լեզվով է խոսում, երբ ասում է` «մենք զենքը վայր դնողը չենք». Աշոտ Խուրշուդյան

17:15, երեքշաբթի, 26 հուլիսի, 2016 թ.
«Սասնա ծռեր»-ն ուլտիմատումի լեզվով է խոսում, երբ ասում է` «մենք զենքը վայր դնողը չենք». Աշոտ Խուրշուդյան

«Ցուցարարների պահանջը ևս խնդիր է: Պետք է գտնել, թե որ խնդիրն է ստեղծում այս ճգնաժամային վիճակը: Այս պրոցեսում բավական մեծ նշանակություն ունեն հույզերը, այս օրերին հուզական մեծ վիճակ է…: Միջնորդը պետք է լինի պրոֆեսիոնալ. իհարկե Վիտալի Բալասանյանը բանակցային փորձ ուներ, նա փորձեց լուծել հաղորդակցության խնդիրը: Բայց արդյոք այս վիճակում կարո՞ղ էր միայնակ կիրառել իր հմտությունը: Դրա համար, ես կարծում եմ, թիմ էր պետք: Կողմերից յուրաքանչյուրը նպաստեց այդ բանակցային գործընթացի տապալմանը և եղավ այն, ինչ եղավ: Հիմա նորից միջնորդ ենք փնտրում»,- այսօր «Մեդիա կենտրոնում» ասել է բանակցային գործի մասնագետ Աշոտ Խուրշուդյանը:

Նրա խոսքով, «Սասնա ծռերի» անդամները խոսում են «ուլտիմատումի» լեզվով, երբ ասում են «մենք զենքը վայր դնող չենք». «Դա բացահայտ ուլտիմատում է. ոստիկաններն էլ իրենց հերթին են ուլտիմատում դնում` լույս են անջատում, սննդից ու ջրից են զրկում…: Նման մարդկանց հետ բանակցելը շատ դժվար է, չես կարողանում հասկանալ` այս իրավիճակում ինչ ելքեր գտնես: Նման մարդկանց հետ պետք է բանակցի այնպիսի մարդ, որը նրանց լեզվով է խոսում և իրենից ինչ-որ արժեք է ներկայացնում»,- կարծիք հայտնեց Ա. Խուրշուդյանը:

4000 | 5
Facebook