Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ընդհանրապես ոստիկանական-ԱԱԾ համակարգի փտածության շքահանդեսի է այս ամենը նմանվում». Լևոն Բարսեղյան

15:35, երեքշաբթի, 26 հուլիսի, 2016 թ.
«Ընդհանրապես ոստիկանական-ԱԱԾ համակարգի փտածության շքահանդեսի է այս ամենը նմանվում». Լևոն Բարսեղյան

Գիշերվա մասին և ընդհանրապես
     Դատելով Սասնա Ծռերի և Սերժի ոստիկանության հայտարարությունից ու հրապարակած տեսագրությունից, կարծում եմ
     1. Սասնա Ծռերը գիշերը ոչ մի հարձակում չեն նախաձեռնել դարպասների կամ ոստիկանների ուղղությամբ, ամենայն հավանականությամբ ստուգայցի են ելած եղել կամ խոսելու բան են ունեցել:
     2.Սերժի ոստիկանությունը, կարծում եմ նույնպես գրոհի չի ելել: Սրանք անտեսել են սպիտակ դրոշի առկայությունը ապստամբների մեքենայի վրա և չեն հասկացել, որ այդպես գրոհի չեն գնում Սասնա Ծռերը, արագությունը խոյագրոհային չէր (կամ էլ հենց իրենց ուղղությամբ գնային` ինչ անեին):
     3. Ոստիկանության ծառայողները երևի վախեցել են կամ նյարդերն են տեղի տվել, կամ այդ տեղամասը հսկող ոստիկանական խմբապետի նյարդերն են տեղի տվել, ու հրամայել է կրակ բացել, կրակել և վիրավորել է երկուսին, որոնց սուր արյունահոսության պատճառով Սասնա Ծռերը ստիպված են եղել հանձնել բժիշկներին:
     4. Շատ կոպիտ սխալ է արել Սերժի ոստիկանությունը, փաստորեն և ցավոք չկարողացավ հասկանալ պահի լրջությունը, բազմիցս զգուշացրել էինք:
     5. Եթե Սասնա Ծռերը զսպվածություն չցուցաբերեին, անհամեմատ մեծ արյունահեղություն կարող էր լինել:
     6. Ենթադրում եմ, որ, երբ սննդի ու դեղորայքի բլակոդայի համար Ծռերն օրական 1-2 ավտոմեքենա էին վառում, էսօր մեկ այլ կերպ «կփոխհատուցեն» ոստիկանության գիշերվա սանձարձակությունը: Սա հասկանում են նաև ոստիկանությունում (երևի), ու գուցե հակառակ մի բան էլ սրանք անեն:
     7. Ընդհանրապես ոստիկանական-ԱԱԾ համակարգի փտածության շքահանդեսի է այս ամենը նմանվում. դատեք ինքներդ, մի գլուխ ամիսներով խուզարկում ու գաղտնալսում են ամբողջ ազգին, այս գնդի առումից երկու օր առաջ գրեթե բոլոր ապստամբների տներն են խուզարկում ու Երևանի կենտրոնում ապստամբները կարողանում են 20 րոպեում հսկա գունդը զենք-զինամթերքով-տրանսպորտով ու հատուկ միջոցներով գրավել, հետո անասուն հրամանների ենթարկվելով ցուցարարների նկատմամբ անմարդկային հանցագործություններ են իրականացնում, ծեծում են ու ջարդում, կոշիկներն են համբուրել տալիս, մարդկանց տանում, լցնում են զորանոցները, ապա որոշում են, որ ապստամբներին պիտի սովի մատնելով ծնկի բերեն (խելքի աշեք, 21-րդ դարում, ամբողջ աշխարհի աչքի առաջ), հետո ռազմական ուղղաթիռներ են օդ հանում, պտտում ցուցարարների վրա, մթոմ տեսեք-տեսեք, իբր չէին տեսել դրանցից, էս գիշերվա ախմախություններն են անում, մի հասարակ մարդ իր ավտոյով կրակահերթերի տակ ճեղքում-անցնում է սրանց պատնեշը, հասնում է ապստամբներին, սնունդ է հասցնում նրանց, շուտով ավելի զվարճալի բաներ կիմանանք ու կտեսնենք, տարակույս չունենաք:
     8. Այս համակարգը ինքն իրեն փոխվել չի կարող, այս համակարգը Սերժի կոռուպցիոն, այսինքն` բառացիորեն` նեխած համակարգի մի մասն է, մի ճյուղը, մինչև գերագույն իշխանությունը և իշխանավարման փչացած համակարգը հիմնահատակ չփոխվեն, սրանք չեն փոխվելու բնականաբար:

5393 | 1
Facebook