Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Գյուլենի հայրական տունն արտաքնոցի վերածելուց հետո Թուրքիայի իշխանությունները ձերբակալել են Türk Telekom-ի ղեկավարությանը

18:15, երեքշաբթի, 26 հուլիսի, 2016 թ.
Գյուլենի հայրական տունն արտաքնոցի վերածելուց հետո Թուրքիայի իշխանությունները ձերբակալել են Türk Telekom-ի ղեկավարությանը

Ֆեթթուլահ Գյուլենի շարժման դեմ պայքարելու շրջանակներում Թուրքիայում ձերբակալվել են նաև պետական հեռահաղորդակցական՝ Türk Telekom ընկերության 3 բարձրաստիճան աշխատակիցներ:

Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, ժամանակակից իսլամի թուրքազգի քարոզիչ, վերջին 20 տարիներին ԱՄՆ-ում ապաստանած Ֆեթթուլահ Գյուլենի հայրական տունը, որը գտնվում է Թուրքիայի Էրզրումի (Կարին) նահանգի Քորուջուք գյուղում, վերածվելու է հանրային զուգարանի: Իշխանությունները դա որակել են իբրև ժողովրդի պահանջ, որին իրենք չեն ընդդիմանալու: Նշենք, որ Գյուլենին Էրդողանը մեղադրում է Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձն իրականացնելու համար:

5351 | 1
Facebook