Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Սասնա ծռեր» խմբի երկու վիրավոր անդամները նաև կոտրվածքներ են ստացել

14:50, երեքշաբթի, 26 հուլիսի, 2016 թ.
«Սասնա ծռեր» խմբի երկու վիրավոր անդամները նաև կոտրվածքներ են ստացել
     Էրեբունի բժշկական կենտրոնի Ինտենսիվ թերապիայի բաժանմունքի գիտական ղեկավար Հարություն Մանգոյանը քիչ առաջ լրագրողների հետ զրույցում անդրադառնալով «Սասնա ծռերի» երկու վիրավոր անդամների առողջական վիճակին, տեղեկացրել է, որ նրանք վնասվածքներից բացի, նաև կոտրվածքներ են ստացել: «Վիճակները միջին ծանրության են, կայուն, գիտակից են, անհանգստացնող լուրջ խնդիրներ չկան: Աշոտ Պետրոսյանը ստացել էր հրազենային վնասվածք երկու ստորին վերջույթների և աջ ազդրի հրազենային վնասվածքի հետևանքով կոտրվածք՝ միջին երկրորդական: Հովհաննես Հարությունյանը ստացել է աջ ազդրի կույր հրազենային վնասվածք, աջ ծունկի հրազենային վնասվածք, ոսկորների կոտրվածք: Առաջիկա օրերին Վերակենդանացման բաժանմունքից դուրս գրվելուց հետո նրանք գտնվելու են հիվանդանոցում»,- ասել է բժիշկը: Հարցին, թե ինչու է արգելվում հիվանդներին տեսակցելը, բժիշկը պատասխանել է. «Մինչև կեսօր ձեռնպահ են մնում տեսակցություններ թույլ տալուց, որպեսզի չխոչընդոտվի բժիշկների աշխատանքը: Կեսօրից հետո որևէ արգելք չեմ տեսնում հարազատներին տեսակցություն չթողնելու, սակայն դա տեսնում են իրավապահները. Մենք այստեղ արդեն որևէ բան անել չենք կարող»:
4269 | 1
Facebook