Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Այս ամենը ստեղծել ենք մենք, բոլորով և ուրեմն արժանի ենք նրան, ինչ ունենք». Գագիկ Սուրենյան

13:15, երեքշաբթի, 26 հուլիսի, 2016 թ.
«Այս ամենը ստեղծել ենք մենք, բոլորով և ուրեմն արժանի ենք նրան, ինչ ունենք». Գագիկ Սուրենյան
     Այս ուր հասանք մենք, ազգային հերոսներին դարձրեցինք ահաբեկիչներ, մտավորականներին` մտավոռականներ, ակադեմիկոսներին` քոսոտներ, եկեղեցականներին` մաֆիոզներ, կառավարության անդամներին` դավաճաններ, ոստիկաններին` դավադիրներ: Եթե Շառլ Ազնավուրին, Գոհար Գասպարյանին, Լուսինե Զաքարյանին, Օֆելյա Համբարձումյանին, Ռուբեն Մաթևոսյանին և ազգի մյուս մեծերին լսում է ազգի 10 տոկոսը, ապա Լիլիթ Հովհաննիսյանի, Զեյնաբ Խանլարովայի ոճով կատարված երգերը՝ 90 տոկոսը: Երևի այս օրերին ամենալավը վերաբերվում ենք ազիկներին, ամեն դեպքում նրանց հասցեին առանձնապես վատ արտահայտություններ համացանցում չեմ հանդիպում: Եթե այս ամենը իրականություն է, ուրեմն հաստատ իմացեք, որ այս ամենը ստեղծել ենք մենք, բոլորով և ուրեմն արժանի ենք նրան, ինչ ունենք:
4634 | 1
Facebook