Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Խակասիայի Հանրապետության գաղութներից մեկում ապստամբությունը ճնշվել է գրոհով

22:30, երկուշաբթի, 25 հուլիսի, 2016 թ.
Խակասիայի Հանրապետության գաղութներից մեկում ապստամբությունը ճնշվել է գրոհով

ТАСС-ը հայտնում է, որ Կիրակի օրվա ուշ երեկոյան Ռուսաստանի Դաշնության կազմում գտնվող Խակասիայի Հանրապետության №35 գաղութում ապստամբություն է սկսվե: Վարչակազմին հաջողվել է կասեցնել այն երկուշաբթի օրվա առավոտյան միայն։

Նշվում է, որ բանտարկյալները պահանջել են թուլացնել կալանքի ռեժիմը, տալ հեռախոսով խոսելու, իրենց ընտրած վայրերում ծխելու, օձիքի կոճակը բաց թողնելու և նույնականացման պիտակներ չկրելու իրավունք։

Անկարգությունների փաստով քրեական գործ է հարուցվել։ Միջադեպի կանխման տեսանյութը հայտնվել է YouTube-ում։

3631 | 1
Facebook