Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Անի Նավասարդյանն ազատ արձակվեց

18:10, երկուշաբթի, 25 հուլիսի, 2016 թ.
Անի Նավասարդյանն ազատ արձակվեց

3 օր ձերբակալվածների պահման վայրում գտնվող Հիմնադիր խորհրդարանի անդամ Անի Նավասարդյանը րոպեներ առաջ ազատ է արձակվել:

Ինչպես «Ա1+»-ի հետ զրույցում նշեl է նրա պաշտպան Ստեփան Ոսկանյանը, Անիի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, քանի որ չեն եղել փաստական տվյալներ, որ նա մասնակցել է զանգվածային անկարգություններին:

Անի Նավասարդյանը բավականին ակտիվ է եղել Խորենացի փողոցում կազմակերպված հավաքի ժամանակ: Նա ոստիկանության առջև պայմաններ էր դրել՝ գունդը գրաված զինյալներին սնունդ փոխանցելու համար: Հենց այդ օրը եղան բախումներ և 51 անձ հոսպիտալացվեց:

Անի Նավասարդյանը ՊՊԾ գունդը գրաված անձանցից Սմբատ Բարսեղյանի հորաքրոջ աղջիկն է։

4409 | 1
Facebook