Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Փոստանջյանը խնդրում է ոստիկաններին` հնարավորություն տալ սնունդ փոխանցել «Սասնա ծռեր»-ին

17:50, երկուշաբթի, 25 հուլիսի, 2016 թ.
Փոստանջյանը խնդրում է ոստիկաններին` հնարավորություն տալ սնունդ փոխանցել «Սասնա ծռեր»-ին

Այս պահին Խորենացի փողոցում է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Նա փորձում է ոստիկանների հետ փոխհամաձայնության գալ` ՊՊԾ տարածքում գտնվող «Սասնա ծռեր»-ի անդամներին սնունդ փոխանցելու հարցում: «Խոստացել են, որ կպատասխանեն: Եթե համաձայնեն, մենք կանանցով հենց հիմա խանութից սնունդ կգնենք և կուղարկենք, քանի որ տեղեկություն ունենք, որ սննդի պաշարն սպառվել է»,- ասաց Փոստանջյանը:

Քիչ առաջ Զ. Փոստանջյանը մոտեցավ ոստիկաններին` ճշտելու, թե երբ կարող են իրականացնել իրենց առաքելությունը` հանձնել սնունդը: Ոստիկանության ներկայացուցիչն ասաց, որ այս պահին չի կարող պատասխանել այդ հարցին և պետք է սպասել: Այս խոսքի վրա Փոտանջյանը վրդովվեց:

Հիշեցնենք` երեկ ՀԽ անդամ Ալեք Ենիգոմշյանն ասաց, որ սպառվել է «Սասնա ծռեր»-ի սնուդը: Նշենք, որ քիչ առաջ խնդրի վերաբերյալ գրառում էր արել նաև «Ժառանգություն» կուսակցության անդամ Դավիթ Սանասարյանը` հայտնելով, որ այս պահին գտնվում է Միջազգային Կարմիր խաչի գրասենյակում` լուծելու սննդի, բուժսպասարկման և այլնի հարցերը:

9252 | 4
Facebook