Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  չորեքշաբթի, 22 օգոստոսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

Քննչական կոմիտեն Գարեգին Չուքասզյանի մասին հայտարարություն է տարածել

16:40, երկուշաբթի, 25 հուլիսի, 2016 թ.
Քննչական կոմիտեն Գարեգին Չուքասզյանի մասին հայտարարություն է տարածել

ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ ՀԽ անդամ Գարեգին Չուքասզյանը փոխել է բնակության վայրը և չի ներկայացել վարույթն իրականացնող մարմնին՝ խախտելով ընտրված խափանման միջոցի պահանջները.

«ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով անհրաժեշտություն է առաջացել մեղադրյալ Գարեգին Չուքասզյանի և մի քանի այլ անձանց մասնակցությամբ իրականացնել քննչական գործողություններ և օրենքով սահմանված կարգով ուղարկվել են ծանուցագրեր։

Գ.Չուքասզյանը, ում նկատմամբ՝ որպես մեղադրյալի, խափանման միջոց էր ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին, չի ներկայացել վարույթն իրականացնող մարմնին և փոխել բնակության վայրը՝ առանց այդ մասին պատշաճ ծանուցելու նախաքննական մարմնին։ Այդպիսով խախտվել է ընտրված խափանման միջոցի՝ օրենքով սահմանված պահանջները։ Դատարանի որոշմամբ, մեղադրյալ Չուքասզյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում»,- ասված է ՔԿ հաղորդագրությունում։

| | |
2882 | 1
Facebook
ՄԱՄՈՒԼ.am