Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Վստահ եմ, որ անելու եք ամեն ինչ՝ օլիմպիական պարգևներին արժանանալու համար»․ Գաբրիել Ղազարյանի ուղերձն՝ օլիմպիականներին

16:10, երկուշաբթի, 25 հուլիսի, 2016 թ.
«Վստահ եմ, որ անելու եք ամեն ինչ՝ օլիմպիական պարգևներին արժանանալու համար»․ Գաբրիել Ղազարյանի ուղերձն՝ օլիմպիականներին
     Հաշված օրեր անց Ռիո Դե Ժանեյրոյում մեկնարկելու են 31-րդ ամառային օլիմպիական խաղերը։ Հայաստանն այս կարևորագույն ստուգատեսին ներկայանալու է 33 մարզիկով։ Մեր պատվիրակության մի մասն արդեն մեկնել է Ռիո, մյուսները կմիանան ավելի ուշ։ Խաղերի մեկնարկին ընդառաջ՝ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն ուղերձ է հղել մեր օլիմպիականներին․ «Սիրելի´ օլիմպիականներ, շնորհավորում եմ ձեզ 31-րդ ամառային օլիմպիական խաղերում Հայաստանի Հանրապետությունը ներկայացելու պատվին արժանանալու կապակցությամբ: Այսօր ձեզ՝ որպես հայրենիքի արժանավոր զավակների, հնարավորություն է ընձեռվել մեր երկիրը ներկայացնելու քառամյակի ամենահեղինակավոր մարզական ստուգատեսում: Դուք հայկական մարզաշխարհի այն 33 ներկայացուցիչներն եք, որոնց յուրաքանչյուր հաղթանակն այս խաղերում ողջ հայ ազգի հաղթանակն է լինելու, որոնց ձեռքբերումներով ազգովի ենք ուրախանալու և ցնծալու: Հիշե՛ք այս մասին: Վստահ եմ՝ ձեր կամքի և համառության վրա, վստահ եմ, որ անելու եք ամեն ինչ՝ լավ ելույթ ունենալու և օլիմպիական պարգևներին արժանանալու համար: Սիրելի´ մարզիկներ, համոզված եմ, որ հենց ձեր մեջ է Հայաստանի Հանրապետության 14-րդ օլիմպիական չեմպիոնը: Հորդորում եմ ձեզ լսել ձեր մարզիչներին, հետևել նրանց բոլոր խորհուրդներին, և թող մարզական բախտը բարեհաճ լինի ձեր նկատմամբ: Բարի ճանապարհ և հաղթական վերադարձ եմ մաղթում բոլորիդ»:
2130 | 1
Facebook