Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կապանցիները ևս միացել են «Սասնա ծռեր»-ին

18:35, երկուշաբթի, 25 հուլիսի, 2016 թ.
Կապանցիները ևս միացել են «Սասնա ծռեր»-ին

Երևանի Էրեբունու ոստիկանական ՊՊԾ գնդում ծավալվող իրադարձություններն անտարբեր չեն թողել նաև Կապանի մի խումբ քաղաքացիների: Նրանք ամեն օր երեկոյան հավաքվում են քաղաքապետարանի այգում և քննարկում զարգացումները: Նրանք համատեղ հայտարարություն են ընդունել, որում մասնավորապես ասվում է.
     «Խորապես գիտակցելով Հայաստանի ներքին և արտաքին մարտահրավերների լրջությունը՝ հարկ ենք համարում ներկայացնելու մեր դիրքորոշումը և ստեղծված իրավիճակից դուրս գալու մեր տեսլականը

• Ոստիկանության զորամասը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի անդամները հանդիսանում են հայրենիքի անմնացորդ նվիրյալներ, ուստի իրականությունը աղավաղելու փորձերը համարում ենք անհեռանկարային:

• Հայաստանի հանրապետությունում կոռուպցիան համակարգային բնույթ է կրում, և իշխանությունը չունի հասարակության վստահությունը ո՛չ ներքին, ո՛չ էլ արտաքին քաղաքականության ոլորտներում:

• Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ միանում ենք «Սասնա ծռեր» զինված խմբի պահանջին: Սերժ Սարգսյանը պետք է հեռանա և ձևավորվի ժողովրդի վստահությունը վայելող նոր իշխանություն»:

Խմբի անդամներ՝

Արմեն Փարսադանյան

Ռոբերտ Անտոնյան

Տիրայր Ղահրամանյան

Վլադիկ Ղուկասյան

9916 | 5
Facebook