Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքիայի` ԵՄ-ին անդամակցության հարցը կփակվի մահապատիժը վերականգնելու դեպքում. Յունկեր

15:05, երկուշաբթի, 25 հուլիսի, 2016 թ.
Թուրքիայի` ԵՄ-ին անդամակցության հարցը կփակվի մահապատիժը վերականգնելու դեպքում. Յունկեր

Թուրքիան տեսանելի ապագայում ի վիճակի չէ ինտեգրացվել ԵՄ-ին, հայտարարել է Եվրոհանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը երկուշաբթի, հուլիսի 25-ին France 2 հեռուստաալիքին տված հարցազրույցում: Վերջինը նախազգուշացրել է, որ բանակցություններն Անկարայի հետ այդ թեմայի շուրջ կավարտվեն, եթե երկիրը վերադարձնի մահապատիժը: Այս մասին գրում է Deutsche Welle-ը:
     «Եթե Թուրքիան վաղն առավոտյան վերադարձնի մահապատիժն, ապա մենք անհապաղ կդադարեցնենք բանակցություններն այդ երկրի հետ, քանի որ իր օրենսդրության մեջ մահապատիժ ունեցող երկիրը տեղ չունի Եվրոմիության կազմում»,- ընդգծել է նա:
     Յունկերը կարծիք է հայտնել նաև, որ Մեծ Բրիտանիային մի քանի ամիս կպահանջվի` ԵՄ-ից դուրս գալու իր դիրքորոշումը ձևավորելու համար:
     «Ես կնախընտրեի, որ Միացյալ Թագավորությունը, այսպես ասած, հրաժարականի նամակ ներկայացներ մեզ առաջին իսկ հնարավորության դեպքում, քանի որ հույս ունեի, որ բրիտանացիները, նամանավանդ նրանք, ովքեր ցանկանում էին դուրս գալ ԵՄ-ի կազմից, նախապատրաստվել էին այդպիսի հեռանկարին»,-ասել է Յունկերը:

4581 | 1
Facebook