Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Նիկոլ Փաշինյանի վերադարձը հավաքատեղի չի բացառվում». Ալեն Սիմոնյան

15:15, երկուշաբթի, 25 հուլիսի, 2016 թ.
«Նիկոլ Փաշինյանի վերադարձը հավաքատեղի չի բացառվում». Ալեն Սիմոնյան

Երևանի Խորենացու փողոցում հուլիսի 20-ին ցուցարարների և ոստիկանների միջև տեղի ունեցած ընդհարումից հետո տարաբնույթ մեկնաբանություններ հնչեցին ԱԺ պագամավոր Նիկոլ Փաշինյանի ունեցած դերակատության մասին։ Իսկ 2 օր առաջ` հուլիսի 23-ին, երբ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը Ն. Փաշինյանին առաջարկեց հավասարի կարգով մաս կազմել այդ մարմնին, վերջինը մերժեց այդ առաջարկը` հայտարարելով, որ իր բոլոր լիազորությունները հանձնում է Ալեք Ենիգոմշյանին:

Ներկա կլինի՞ այսօր Փաշինյանը հավաքին, թե ոչ, պարզ կդառնա երեկոյի ընթացքում:

MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Ալեն Սիմոնյանը` պատասխենելով վերոնշյալ հարցին ասաց, որ Նիկոլ Փաշինյանի վերադարձը հավաքատեղի չի բացառվում. «Ամեն ինչ հնարավոր է, կախված է իրադարձությունների զարգացումից: Կարծում եմ` շուտով նա հանդես կգա համապատասխան հայտարարությամբ և կտեղեկացնի իր անելիքների մասին»,- ասաց Ալեն Սիմոնյանը:

5333 | 7
Facebook